Մի քանի օր չի անձրևի. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով: Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում ևս սեպտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում սեպտեմբերի 26–ի գիշերը եղել է 8-10 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +23....+25 աստիճան։

Sputnik Արմենիա