2022-09-26 13:29
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը հայ ռազմագերիների մասին տեղեկություն տրամադրելու համար ՄԻԵԴ-ից լրացուցիչ ժամանակ է խնդրել
Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:։
Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։