Իժևսկի դպրոցի հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի, նրանցից 11-ը երեխաներ են

Ուդմուրտիայի Իժևսկի դպրոցի հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի մասին, որոնցից 7–ը` անչափահաս։

Այս պահին Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչները պարզել են, որ կատարված հանցագործության հետևանքով տուժել է 39 մարդ, որոնցից 15-ը զոհվել են, այդ թվում ՝ 11 աշակերտ և 4 մեծահասակ։ Վիրավորվել է 24 մարդ, այդ թվում ՝ 22 երեխա և 2 մեծահասակ», - ասել են գերատեսչությունից։

Հայտնել էինք, որ այսօր անհայտ անձը կրակ է բացել Իժևսկի թիվ 88 դպրոցում, իսկ հետո ինքնասպան եղել ։ Ավելի ուշ հայտնի ` դարձել, որ կրակողը 1988 թ.ծնված դպրոցի շրջանավարտ է։ Ուդմուրտիայում սեպտեմբերի 26-29 սուգ է հայտարարվել։

Sputnik Արմենիա