Թեհրանը դեմ է և՛ Մոսկվային, և՛ Կիևին ցանկացած այլ պետությունից զենք մատակարարելուն

Իրանը չի աջակցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կողմերից ոչ մեկին, հայտարարել է արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Թեհրանը դեմ է և՛ Մոսկվային, և՛ Կիևին ցանկացած այլ պետությունից զենք մատակարարելուն։

Նախարարին խնդրել են մեկնաբանել ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությունները Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու մասին։ Նա նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը պայմանագիր ունեն պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Միաժամանակ Աբդոլլահիանը վստահեցրել է, որ Թեհրանը «դեմ է պատերազմին, լինի դա Ուկրաինայում, թե Եմենում, թե Պաղեստինում»։ «Մենք սխալ ենք համարում զենք ուղարկելը թե՛ Ուկրաինա, թե՛ Ռուսաստան։ Եվ մենք պատրաստվում ենք շարունակել խթանել քաղաքական երկխոսությունը և վերջ դնել այս ճգնաժամին քաղաքական բանակցությունների միջոցով»,- ասել է նախարարը Al-Monitor-ին։

Lragir.am