Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի միջոցառումներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ։ Նա ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ, տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից։

Հարությունյանը հոգևոր դասի առաջնորդությամբ Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի, գործադիր և օրենսդիր մարմինների պատասխանատուների հետ մասնակցել է օրվա խորհրդով կազմակերպված խաչերթին։

Նա Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ներկա է գտնվել 44-օրյա պատերազմին նվիրված «Լուսո խորան» խորագիրը կրող հուշակոթողի բացման ու օրհնությանը, ինչպես նաև զոհված ազատամարտիկների հոգեհանգստյան կարգերին, զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել նահատակված հերոսների շիրիմներին։

Sputnik Արմենիա