ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Ռուսաստանը

ԱՄՆ դեպսանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ ՌԴ ուղևորություններից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշվում է, որ Ռուսաստանը «կարող է հրաժարվել ընդունել ռուս-ամերիկյան երկքաղաքացիությունը և զինծառայության կանչել երկքաղաքացիություն ունեցողներին»։

«ԱՄՆ քաղաքացիները չպետք է մեկնեն Ռուսաստան, իսկ նրանք, ովքեր բնակվում են ՌԴ-ում կամ ճանապարհորդում են, պետք է անհապաղ լքեն Ռուսաստանը, քանի դեռ կան տարբերակներ»,-ասվում է դեսպանատան կայքում։ «Այժմ սահմանափակ են կոմերցիոն թռիչքները։ Եթե ​​ցանկանում եք լքել Ռուսաստանը, պետք է ինքներդ ամրագրեք համապատասխան երթուղիներ»,-ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

ԱՄՆ դեսպանատունը նման նախազգուշացում է արել նաև փետրվարին՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։

News.am