Պեսկով․ ԱՄՆ-ն կարող է դառնալ ռուս–ուկրաինական հակամարտության կողմերից մեկը

Մոտ ապագայում ԱՄՆ-ն կարող է դառնալ ռուս–ուկրաինական հակամարտության կողմերից մեկը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Կրեմլն այսպիսով արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այն հայտարարությանը, թե ամերիկյան իշխանությունները չեն արգելի Կիևին օգտագործել արևմտյան զենքը Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերին հարվածներ հասցնելու համար, որոնք պատրաստվում են միանալ Ռուսաստանին։

«Բացասական ենք վերաբերվում Բլինկենի հայտարարությանը: Դե ֆակտո ամերիկյան կողմն ավելի ու ավելի շատ է մտնում այս հակամարտության մեջ: Ամերիկյան կողմը մոտ է այս հակամարտության կողմ դառնալուն, ինչը չափազանց վտանգավոր է»,- ասել է Պեսկովը:

Sputnik Արմենիա