Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի իրականացումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությանը մամուլի ծառայությունը:

«Նախարարները երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր են քննարկել՝ շեշտը դնելով Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև 2022թ. փետրվարի 22–ին կնքված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրագործման վրա», - ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարները քննարկել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Պայմանավորվել են ակտիվացնել համապատասխան աշխատանքը։ Պաշտոնյաները ներկայացրել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանձին հարցերի շուրջ իրենց դիրքորոշումները։

Sputnik Արմենիա