Վարչապետ․ Լեհաստանին ծանր ձմեռ է սպասում
Լեհաստանին ծանր ձմեռ է սպասում։ Այս մասին Զարգացման ազգային խորհրդի նիստում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
«Ճգնաժամը զարմացրել է ամբողջ աշխարհին, զարմացրել է Եվրոպային։ Մենք ևս պետք է փակենք անցքերը»,–ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է Մորավեցկին։
Ինչպես նշել է վարչապետը, իշխանությունները համապատասխան լուծումներ են փնտրելու էլեկտրաէներգիա ստացողների համար։
«Մենք հոգ ենք տանում այն մասին, որպեսզի ծանր ձմռանը (ուզում եմ ընդգծեմ, որ ծանր ձմեռ է լինելու) լեհերը` էլեկտրաէներգիայից, ջերմային էներգիայից առավել կախում ունեցողները, հնարավորինս քիչ տուժեն», – ասել է Մորավեցկին։
Ավելի վաղ Լեհաստանը հրաժարավել էր ռուսական ածխի մատակարարումից։ Ապրիլի 27-ին «Գազպրոմն» իր հերթին դադարեցրել էր գազի արտահանումը լեհական PGNiG–ին` ռուբլով նոր սխեմայի համաձայն մատակարարումների դիմաց չվճարելու պատճառով։
Այս ամենը հանգեցրել է էներգակիրների և էլեկտրաէներգիայի կտրուկ գնաճի։
Sputnik Արմենիա