2022-09-29 10:23
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի ԱԽ-ը «վճռական աջակցություն» է հայտնել Ադրբեջանի ագրեսիային
Թուրքիայի անվտանգության խորհուրդը «վճռական աջակցություն» է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։
Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարություն է ընդունվել, որում «վերահաստատվել է Ադրբեջանի վճռական աջակցությունը, որը մեծ ջանքեր է գործադրում կայուն խաղաղության հասնելու համար, և ընդգծվել է, որ այս հարցում ներգրավված բոլոր սուբյեկտները, հատկապես՝ տարածաշրջանի երկրները, պետք է անկեղծորեն նպաստեն կարգավորմանը մշտական հիմունքներով, այլ ոչ թե հակամարտության խորացմանը»։
News.am