Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին

Հոկտեմբերի 2-ին Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ժնևում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով` անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,– ասաց Հունանյանը։