Դա միլիոնավոր մարդկանց կամքն է. Պուտինը` հանրաքվեների արդյունքների մասին

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչները դառնում են Ռուսաստանի քաղաքացիներ։ Կրեմլում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Խոսելով անցկացված հանրաքվեների մասին՝ Ռուսաստանի նախագահը շեշտեց, որ մարդիկ միանշանակ ընտրություն են կատարել:

Պուտինը վստահություն հայտնեց, որ Դաշնային ժողովը կհաստատի Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքներ միացնելու մասին օրենքը:

«Դա միլիոնավոր մարդկանց կամքն է։ Եվ դա նրանց անօտարելի իրավունքն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որտեղ խոսվում է ժողովուրդների ինքնորոշման և հավասարության մասին», - հայտարարեց ՌԴ առաջնորդը։

Այնուհետև Ռուսաստանի նախագահը լռության րոպե հայտարարեց Դոնբասում զոհվածների հիշատակին:

«Մենք Կիևի ռեժիմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, բոլոր մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ մենք պատրաստ ենք դրան։ Բայց ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչների ընտրությունը չի քննարկվելու»,- ընդգծեց Պուտինը։

Sputnik Արմենիա