Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Բադեյանը

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել Բադեյանը:

Ըստ տեղեկությունների` մահվան պատճառ է դարձել ծանր և երկարատև հիվանդությունը։

Մանվել Բադեյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 29-ին Գավառում։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ստացել է տնտեսագետ, մաթեմատիկոսի որակավորում։

1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ Եղել է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Բադեյանը Քուվեյթում ՀՀ դեսպանն է եղել 2016-2018 թվականներին։

Sputnik Արմենիա