Պուտին․ ԱՄՆ-ն թիրախում է պահում բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ-ում ՌԴ-ի հարևաններին

ԱՄՆ-ն թիրախում է պահում բոլոր երկրները, այդ թվում` ԱՊՀ-ում Ռուսաստանի հարևաններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով երկրի կազմում չորս նոր սուբյեկտների ընդունման արարողության ժամանակ:

«Նրանց թիրախում բոլորն են, այդ թվում մեր մոտակա հարևանները` ԱՊՀ երկրները։ Միևնույն ժամանակ, Արևմուտքն ակնհայտորեն նրանց վաղուց է ցանկալին իրականության տեղ ներկայացնում։ Այսպես` պատժամիջոցային բլիցկրիգ սկսելով Ռուսաստանի դեմ, նրանք կարծում էին, որ կկարողանան հերթական անգամ իրենց հրամանով ամբողջ աշխարհը շարք կանգնեցնել, բայց, ինչպես պարզվեց, այդքան պայծառ հեռանկարը ոչ բոլորին է գրգռում, բացի վերջացած քաղաքական մազոխիստներից և միջազգային հարաբերությունների այլ ոչ ավանդական ձևերի երկրպագուներից»,-ասել Է Պուտինը։

Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, պետությունների մեծ մասը «հրաժարվում են պատվի առնել, այլ ընտրում են Ռուսաստանի հետ համագործակցության ողջամիտ ճանապարհը»:

«Արևմուտքն ակնհայտորեն չէր սպասում նման անհնազանդության», - հավելել է նա։

Sputnik Արմենիա