Զախարովան խոսել է «ՆԱՏՕ-ի աղբանոցին» միանալու Ուկրաինայի ցանկության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում նշել է, որ այսօր յուրաքանչյուր երկիր կատարել է իր ընտրությունը։ Ռուսաստանը կգնա դեպի լույս ու Աստծո հետ, իսկ արյունոտ դահիճները, ովքեր սպանում են կանանց ու երեխաներին, ընտրել են «ՆԱՏՕ-ի աղբանոցը», հաղորդում է MK-ն։

Նա խոստովանել է, որ Ռուսաստանի համար դժվար կլինի:

«Որովհետև վայր ընկնելը միշտ ավելի հեշտ է, քան կանգնելը: Բայց հիշում եք. թևերը պատմականորեն խանգարում են մեզ սողալ: Առաջ, միասին, հանուն լույսի և Աստծո հետ», - գրել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Դոնբասը և մյուս գրավված տարածքները Ռուսաստանին միացնելու մասին համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Ուկրաինան արագացված կարգով դիմում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Lurer.com