Թուրքիան չի ընդունում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի` ՌԴ կազմ մտնելու որոշումը

Թուրքիան չի կարող որոշում կայացնել Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ։ Այս հայտարարությունը տարածել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

«Նման որոշում, որն իրենից ներկայացնում է միջազգային իրավունքի սահմանված նորմերի կոպիտ խախտում, չի կարող ընդունվել»,– ասված է հայտարարության մեջ։

Ի դեպ, Թուրքիան չի ճանաչել նաև Ղրիմի` ՌԴ կազմում ներառվելը։

Sputnik Արմենիա