2022-10-03 13:14
Լրատվական գործակալություններ
Գրիգորյան․ Բաքուն չի կատարել գերեվարված 17 հայ ռազմագերիներին ազատ արձակելու պայմանավորվածությունը
Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,- գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր, որ Ադրբեջանը չի կատարել խոստումը գերիներին ազատ արձակելու հարցում: