Իրանն Ադրբեջանին և Հայաստանին հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչ է արել

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ասել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է լուծեն իրենց սահմանային վեճը խաղաղ ճանապարհով, հաղորդում է IRNA-ն։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում կողմերը քննարկել են նաև Բաքվի և Երևանի միջև լարվածությունը։

Հասանովը նշել է, որ իր երկրի և Հայաստանի միջև վեճը «կարող է լուծվել բանակցությունների միջոցով»։

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը «նպատակ չունի որևէ ռազմական գործողություն իրականացնել և օկուպացնել Հայաստանի տարածքները»։

News.am