2022-10-05 17:18
Լրատվական գործակալություններ
ՔԿ․ Հայրենադարձված գերիներից 10-ն այս պահին հարցաքննվում են, 7-ը` բուժում ստանում
Ադրբեջանից հայրենադարձված 17 զինծառայողներից 10-ն այս պահին որպես վկա հարցաքննվում են ՀՀ քննչական կոմիտեում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՔԿ–իմամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Մյուս 7 զինծառայողն էլ ստացիոնար բուժում են ստանում։ Նրանցից ոչ մեկը ծանր վիրավորում չի ստացել, խոշտանգված չէ, միայն բեկորային վնասվածքներ են։ Այս 7 զինծառայողին էլ են անպայման հարցաքննելու, նրանք ի վիճակի կլինեն պատասխանել քննիչների հարցերին»,– ասաց Թադևոսյանը։