Տարածվում են լուսանկարներ Փաշինյան-Էրդողան-Ալիև հանդիպումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համացանցում տարածվում են լուսանկարներ Հայասատանի, Թուրքիայի, Ադրբեջանի առաջնորդների հանդիպումից։ Միջանցքում անցկացվող հանդիպմանը մասնակցում են նաև երկրների ԱԳ նախարարները։

 

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Նրան ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք:

Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Նույն օրը նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Panorama.am