2022-10-06 16:29
Լրատվական գործակալություններ
Գրականության նոբելյան մրցանակակիր է դարձել Աննի Էռնոն
2022թ. գրականության նոբելյան մրցանակը ստացել է ֆրանսիացի գրող Աննի Էռնոն։ Այս մասին տեղեկացրել է Շվեդիայի ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։
Գրողը մրցանակին արժանացել է «համարձակության և վիրաբուժական ճշգրտության համար, որոնցով նա բացահայտում է անձնական հիշողության ակունքները, օտարումն ու հավաքական շրջանակները»։
Էռնոն վերջին տարիների ընթացքում քանիցս եղել է մրցանակի ամենահավանական թեկնածուների շարքում։
News.am