Էրդողանն ասել է Պուտինին, որ Անկարան ամեն ինչ կանի ուկրաինական հարցի խաղաղ լուծման համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասելէ, որ Թուրքիան պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայում տիրող իրավիճակը։

«Նախագահ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ ու իրենից կախված ամեն ինչ անել ուկրաինական հարցի խաղաղ լուծում գտնելու համար՝ ի շահ բոլորի», - հայտնել են գրասենյակից:

Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ պաշտոնական Անկարայի նպատակն է մոտ ժամանակներս կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպումը: Թուրք առաջնորդի կարծիքով՝ Զելենսկու և Պուտինի հանդիպումը թույլ կտա նախագահներին կայուն հրադադարի հասնել։ Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել ուկրաինացի և ռուս առաջնորդներին՝ ռազմագերիների փոխանակման գործընթացին աջակցելու համար:

Sputnik Արմենիա