2022-10-07 14:13
Լրատվական գործակալություններ
Ալիևն առաջարկում է եռակողմ հարթակ ստեղծել Բաքվի, Երևանի և Թբիլիսիի մասնակցությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկում է Բաքվի, Երևանի և Թբիլիսիի մասնակցությամբ եռակողմ հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։
Նախաձեռնության մասին նա հայտարարել է Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում, գրում է «Նովոստի-Գրուզիան»։
Ալիևը նշել է նման հարթակի ստեղծման կարևորությունը։ Նրա խոսքով՝ այդ հարթակում կարող են քննարկվել նաև էներգետիկայի, կապի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նա նաև վստահեցրել է, որ աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
News.am