Վրացական կողմն ավելացնում է թողունակությունը. դեպի «Բավրա» բացվել է 11 նոր երթևեկելի գոտի

Հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» մաքսակետում («Բավրա») 11 նոր երթևեկելի գոտի է բացվել բեռնատար և թեթև մարդատար ավտոմեքենաների ու միկրոավտոբուսների համար, գրում է Sputnik Գրուզիան։

Նշվում է, որ ենթակառուցվածքները հագեցած են վերահսկողության ժամանակակից համակարգերով, ինչը թույլ կտա զգալիորեն թեթևացնել տրանսպորտային միջոցների հերթերը։

Բացմանը ներկա են եղել Վրաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ ու պատվիրակություն Հայաստանից։

Sputnik Արմենիա