2022-10-08 12:17
Լրատվական գործակալություններ
Պետդեպ․ Դիտորդական առաքելությունը կարող է կողմերի միջև վստահություն ստեղծել
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի` Պրահայում կայացած հանդիպումը հուսադրող է։ Սպիտակ տանը կայացած ասուլիսում այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը` գնահատելով հադիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին պաշտոնական հայտարարությունների բովանդակությունը։
«Ողջունում ենք նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ համապարփակ խաղաղ գործընթաց սկսելու համար։ Եվ մենք հատկապես գոհ ենք տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության առաջընթացից։ Առաքելությունը երկու կողմերի միջև վստահություն ստեղծելու ներուժ ունի և կշարունակի ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները»,– ասել է Պատելը:
Sputnik Արմենիա