2022-10-08 12:52
Լրատվական գործակալություններ
Բելառուսը երկարաձգել է ալյուրի և հնդկաձավարի արտահանման արգելքը
Բելառուսը երեք ամսով երկարաձգել է ալյուրի և հնդկաձավարի արտահանման արգելքը։ Այս մասին հայտնել է Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը։
«Կառավարությունը երկարաձգել է Բելառուսից ցորենի ալյուրի և հնդկաձավարի արտահանման արգելքը՝ ներքին շուկան պաշտպանելու նպատակով։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Արգելքը մտցվել էր անցյալ տարվա հուլիսին, այնուհետև բազմիցս երկարաձգվել։
News.am