2022-10-10 11:54
Լրատվական գործակալություններ
Սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած լուրը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը` հերքելով լուրերը, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
«Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Sputnik Արմենիա