ԻԻՀ․ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական սահմանները պետք է հարգվեն

Իրանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հարավային Կովկասի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանները պետք է հարգվեն իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում, և չպետք է տեղի ունենան փոփոխություններ, որոնք հակասում են Իսլամական Հանրապետության շահերին։ Սա մեր պաշտոնական և թափանցիկ դիրքորոշումն է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը և կարծում է, որ լավագույն ճանապարհը դիվանագիտությունն ու բանակցություններն են։

Խոսելով Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության մասին՝ Քանանին նշել է, որ այն բացվել է՝ ելնելով երկու երկրների միջև պայմանավորվածություններից և ընդհանուր շահերից։ Նա հիշեցրել է, որ գլխավոր հյուպատոսը նշանակվել է երկու շաբաթ առաջ և արդեն սկսել է աշխատանքը։

News.am