Ֆրանսիայի սենատորները հաստատում են ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Սենատը կոչ է անում երկրի կառավարությանը քննարկել Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը: Տեղեկությունը հայտնում է Սենատի մամուլի ծառայությունը։

Սենատը նաև կոչ է անում աջակցություն ցուցաբերել Հայաստանին` տարածքային ամբողջականության պահպանման նպատակով նրա պաշտպանունակության ուժեղացման հարցում:

Բանաձևի հեղինակները միջնորդում են Ֆրանսիայի կառավարությանը երաշխավորել հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում` առաջարկելով այդ նպատակով միջազգային ուժեր տեղակայել:

Սենատորները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, ինչը հնարավոր կլինի օգտագործել որպես գործիք բանակցություններում՝ տևական խաղաղություն հաստատելու համար։

Sputnik Արմենիա