2022-10-11 10:22
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Հայկական կողմից կորուստներ չկան: