ՀՀ ԱԽ․ Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ենք ունենալու և դելիմիտացիա

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղել է, թե ինչպես ենք մենք կարողանում միջազգային մեխանիզմ ստեղծենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Էսկալացիայի հենց առաջին րոպեներից Միացյալ Նահանգները ակտիվ ներգրավվածություն է դրսևորել և առաջին զանգերից մեկը վարչապետն ունեցել է պետքարտուղար Բլինքենի հետ, և Միացյալ Նահանգները շարունակել են ներգրավված մնալ այս ամբողջ ընթացքում: Առաջին հանդիպումը եղել է արտգործնախարարների մակարդակով, երբ որ պետքարտուղար Բլինքենը կազմակերպել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, այնուհետև ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը կազմակերպել էր իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի, որտեղ հիմնականում քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղել է, թե ինչպես ենք մենք կարողանում միջազգային մեխանիզմ ստեղծենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները: Մենք հույս ունենք` ընթացքում կկարողանանք ձևավորել այս միջազգային մեխանիզմը, որպեսզի հնարավորություն ստեղծվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև քննարկումներ տեղի ունենան, ինչպես նաև իրավունքների և անվտանգության շուրջ»,- ասաց նա:

Գրիգորյանը հայտնեց, որ իրենք նաև քննարկել են խաղաղության պայմանագրի գնալու ժամկետը, որը որոշված է մինչև տարեվերջ, ինչպես նաև դելիմիտացիայի հարցը:

«Այսինքն մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենանք և նաև պայմանավորվածություն է եղել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու, այսինքն խաղաղության պայմանագիրն ու դելիմիտացիան փոխկապակցված են: Հայաստանի մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո, այսպես կոչված չդեմիլտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար, դրա համար քննարկվել է այս հարցը: Շարունակում է օրակարգում Ադրբեջանի զորքերի դուրսբերումը Հայաստանի սուվերեն տարածքից, նաև քննարկել ենք ապաշրջափակումը, այստեղ կարևոր հարց է, որ Հայաստանում և տարածաշրջանում,ինչպես նաև Ադրբեջանում ապաշրջափակումը տեղի է ունենալու փոխադարձության սկզբունքի հիման վրա: Գիտեք, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է այն, որ որևէ հարց մենք չենք քննարկելու, որն ունի միջանցքային տրամաբանություն և մենք շարունակում ենք պնդել, որ ապաշրջափակում պետք է տեղի ունենա սուվերենության սկզբունքի վրա և փոխադարձության»,- ասաց նա:

ԱԽ քարտուղարը նշեց, որ քննարկել են վերջին ագրեսիայի ընթացքում 17 գերիների վերադարձը, ինչես նաև ավելի վաղ հաստատված 33 հայ գերիների վերադարձը:

News.am