Զելենսկի․ Ուկրաինան ունի իրեն անհրաժեշտ ՀՕՊ միջոցների միայն 10 տոկոսը

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան իր սպառազինության մեջ ունի հակաօդային պաշտպանության համակարգերի անհրաժեշտ քանակի միայն 10 տոկոսը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ունենք մեր հակաօդային պաշտպանությունը, բայց այն շատ քիչ է։ Մենք ցանկանում ենք պաշտպանվել, բայց հնարավորություններ չունենք», - ասել է Զելենսկին ԵԽԽՎ-ում իր տեսաուղերձի ժամանակ։

Երեկ Բրյուսելում կայացել է Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի նիստը։ Ինչպես հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` մասնակիցները պայմանավորվել են Կիևին ավելի մեծ քանակությամբ ՀՕՊ համակարգեր մատակարարել։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան և Դանիան աշխատում են Ուկրաինային ևս վեց CAESAR հրետանային կայաններ մատակարարելու ուղղությամբ: Փարիզը Կիևին կուղարկի նաև ռադարներ, ՀՕՊ համակարգեր և հրթիռներ:

Spiegel պարբերականը հայտնել էր, որ Գերմանիան Ուկրաինային է փոխանցել չորս խոստացված IRIS-T SLM ՀՕՊ համալիրներից առաջինը:

ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը նշել էր, որ այս ամենը չի ազդի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկացած բեռ, որը կպարունակի սպառազինություն Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար:

Sputnik Արմենիա