«Թաթոյան» հիմնադրամն ու Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտը ստորագրել են հուշագիր

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն ու Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համանախագահներ Վիկտորիա Մասսիմինոն և Էլիսա ֆոն Յոդեն-Ֆորգին կնքել են համագործակցության հուշագիր։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագրի նպատակներից է ցեղասպանությունների կանխարգելումն է ու վերականգնողական արդարադատության խթանումը։

Հուշագրի շրջանակներում կտարվեն համատեղ փաստահավաք աշխատանքներ, կիրականացվի համագործակցույթուն մարդու իրավունքների պաշտպանության, զեկույցների պատրաստման և հետազոտական այլ աշխատանքների հարցում։

Տեղի կունենան միջոցառումներ` կոնֆերանսներ, աշխատակիցների կարողությունների զարգացում, աշխատաժողովներ, որոնք ուղղված են ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ համաշխարհային իրազեկության բարձրացմանը։

Նախատեսվում է, որ միջազգային հարթակներում ևս կիրականացվի համատեղ աշխատանք՝ նպաստելու համար մարդու իրավունքների խախտումների և միջազգային հանցագործությունների համար պատասխանատվությանը՝ միջազգային, այդ թվում` մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքներին համապատասխան: