Եվրամիությունն Ուկրաինային 5 մլրդ եվրո կհատկացնի

Եվրամիությունը մինչև տարեվերջ Ուկրաինային 5 մլրդ եվրո կհատկացնի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։

Կիևին օգնությունը կտրամադրվի երեք փուլով։

«Մենք մինչև տարեվերջ 5 մլրդ եվրո կհատկացնենք՝ հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին»,- ասել է նա:

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը Ուկրաինային վարկային փաթեթ կառաջարկի արդեն հաջորդ շաբաթ:

Այսպիսով, միությունն Ուկրաինային կօգնի հոգալ անհետաձգելի ծախսերը, ներառյալ՝ աշխատավարձի և նպաստների վճարումը: Գործակալության տվյալներով՝ սկզբում ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 2 մլրդ եվրո, նոյեմբերի երկրորդ կեսին՝ 2,5 մլրդ։ Մնացած 500 մլն եվրոն կփոխանցվի արդեն դեկտեմբերին։

Sputnik Արմենիա