2022-10-15 14:52
Լրատվական գործակալություններ
Գրուշկո․ Արևմուտքը հատել է վտանգավոր գիծը՝ «Հյուսիսային հոսքի» և Ղրիմի կամրջի վրա հարձակումներով
Արևմուտքը հատել է վտանգավոր գիծը՝ «Հյուսիսային հոսքի» և Ղրիմի կամրջի վրա հարձակումներով։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Եթե խոսենք «Հյուսիսային հոսք 2»-ի, Ղրիմի կամրջի վրա հարձակումների մասին, ապա այստեղ Արևմուտքն ակնհայտորեն անցել է շատ վտանգավոր գիծ»,-ասել է նա։
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի նույն երկրների դոկտրինների համաձայն՝ «կրիտիկական ենթակառուցվածքային օբյեկտներին վնաս պատճառելը համարվում է զինված հարձակման ակտ, որը ենթադրում է կոնվենցիոնալ պատասխան» զինված ուժերի կիրառմամբ։
News.am