ՌԴ ՊՆ․ ՌԴ ԶՈւ-ն հերթական հրթիռային հարվածներն է հասցրել Ուկրաինայի էներգետիկային

Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին ու էներգետիկայի համակարգին: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր նշանակված օբյեկտները խոցվել են։

«Նիկոլաև քաղաքի շրջանում ոչնչացվել է ԶՈւ-ի ռազմական տեխնիկայի վառելիքի պահեստը։ Բացի այդ, Նիկոլաևի մարզում ոչնչացվել է ԶՈւ սպառազինության ու տեխնիկայի վերանորոգման բազան», - նշված է հաղորդագրության մեջ:

Լիսիչանի ուղղությամբ զինված ուժերի գումարտակային մարտավարական խումբն հարձակման անհաջող փորձ է ձեռնարկել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ստրյապովկա բնակավայրի ուղղությամբ: Ռուսական զորքերի ակտիվ գործողություններով ԶՈւ ստորաբաժանումները հետ են շպրտվել ելման դիրքեր: Ոչնչացվել է վեց տանկ, երկու մարտական զրահապատ մեքենա և չորս պիկապ:

Բացի այդ, ռուսական զորքերի կողմից Նիկոլաևո-Կրիվորոժիեի ուղղությամբ կանխվել է Խերսոնի մարզի Բրուսկինսկոյե բնակավայրի շրջանում պաշտպանությունը ճեղքելու` Ուկրաինայի ԶՈւ-ի ստորաբաժանումների փորձը:

Sputnik Արմենիա