2022-10-19 10:43
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ-ը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: