«Հրապարակ»․ Ո՞ՒՐ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:

Սակայն 1991-95թթ ՀՀ ԳԽ անդամները հայտարարեցին, որ այդ հռչակագիրը Հայաստանը վավերացրել է վերապահումներով՝ նշելով, որ այն չի վերաբերում Արցախին։ Այն քննարկվել է ՀՀ ԳԽ-ում, և վերապահումը տեղ է գտել արձանագրության մեջ։ Այս մասին մեզ ասել են ԳԽ փոխնախագահ Արա Սահակյանը, պատգամավորներ Սուրեն Զոլյանն ու Կիմ Բալայանը։ Սակայն այդ հայտարարություններից հետո իշխանությունը փորձել է ԱԺ-ի կամ ԱԳՆ-ի արխիվներում գտնել հռչակագիրն ու դրա քվեարկության արձանագրությունը, սակայն չի գտել։

ԱԺ-ից մեզ ասացին, թե իրենց արխիվում նման փաստաթուղթ չկա, հնարավոր է՝ Ազգային արխիվում լինի։ Մենք հարցում ենք արել, որպեսզի պարզենք, թե ուր է անհետացել պատմական փաստաթուղթը, որի ընդունմանը 260 մարդ է մասնակցել, և բազում մարդիկ են տեղեկացված»:

Yerevan Today