2022-10-20 08:34
Լրատվական գործակալություններ
ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան
ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար։
«Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կուղարկի երկիր։
Խմբի այցի նպատակը որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատումն է՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա անվտանգության համալիր հայեցակարգի շրջանակներում։
Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
News.am