2022-10-20 15:50
Լրատվական գործակալություններ
ԵԱՀԿ-ի առաքելության տեղակայումը ներդրում կունենա ՀՀ տարածքային ամբողջականության հարգման գործում
ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դիտորդական առաքելություն տեղակայելու ԵՄ որոշումից երկու օր անց ԵԱՀԿ-ն որոշում է կայացնում կարիքների գնահատման առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում։
Այս որոշումը նշանավորում է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի քայլերի արդյունքը՝ հայկական տարածքում Ադրբեջանի զինված հարձակումներից հետո։
ԵԱՀԿ-ի այս առաքելության տեղակայումը լրացուցիչ ներդրում կունենա Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության հարգման գործում»։
News.am