Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՊԱՐՍԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱԿՈՒՄ

Որքան էլ արտառոց դա կարող է հնչել, բայց այժմ Հայաստանի պաշտպանությունն արդյունավետորեն կազմակերպելու և թշնամուն հետ մղելու համար ստեղծված են աննախադեպ բարենպաստ արտաքին պայմաններ։

Բանն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ ու կոշտ դիրքավորվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ադրբեջանաթուրքական մտադրությունների դեմ։ Պարսիկները չեն կատակում. Սյունիքի դեմ լայնածավալ հարձակումն այս անգամ բերելու է պարսկական հզոր ռազմական հակահարվածին։ Պարսկական լավագույն զորամիավորումները, ունենանլով իրենց կազմում տասնյակ հազարավոր զինվորներ ու մեծաքանակ ռազմական տեխնիկա, ոչ միայն կենտրոնացվել են Ադրբեջանի ու Հայաստանի սահմաններին, այլև անթաքույց ու ցուցադրաբար Արաքսը հաղթահարելու զորավարժություններ են անցկացնում։

Մնում է միայն, որպեսզի ՀՀ իշխանությունները անհապաղ հանձն առնեն համազգային ինքնապաշտպանության ռազմաքաղաքական ծրագիր (դրա մշակումները կան) ու շուտափույթ գործի անցնեն։ Ցավոք, 2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր փաշինյանական խամաճիկներին հանձնարարվել է մտնել «վիզը ծռած»-պարտված խեղճի դերի մեջ։ Այդ ստրկական հոգեվիճակին նրանք արդեն ընտելացել են որ հազիվ թե երբևէ կարողանան նրանից դուրս գալ։ Ուստի պետական իշխանության լծակներին Փաշինյանի ու նրա թիմակիցների տիրապետումը դարձել է ավելի ժամանակավրեպ, քան երբևէ։

Իսկ ժամանակը չի սպասում։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ