2022-10-24 09:01
Լրատվական գործակալություններ
Ռիշի Սունակը հաստատել է իր թեկնածությունը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը հաստատել է իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում։
«Մեծ Բրիտանիան հիանալի երկիր է, բայց մենք բախվում ենք խորը տնտեսական ճգնաժամի։ Դրա համար ես լինելու եմ Պահպանողական կուսակցության ղեկավարը և ձեր հաջորդ վարչապետը»,- գրել է նա Twitter-ում:
Նույնիսկ կիրակի օրվա հայտարարությունից առաջ Սունակը ավելի շատ աջակցություն է ստացել պահպանողական օրենսդիրներից, քան իր մրցակիցները՝ պաշտպանության նախկին նախարար Փենի Մորդոնը և նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը:
«Կլինեն ազնվություն, պրոֆեսիոնալիզմ և հաշվետվողականություն կառավարության յուրաքանչյուր մակարդակում, որը ես կղեկավարեմ, և ես օր օրի կաշխատեմ աշխատանքն ավարտին հասցնելու համար», - նշել է նա` երկրի խնդիրները լուծելու համար հնարավորություն խնդրելով:
News.am