2022-10-25 08:48
Լրատվական գործակալություններ
Ամսաթվի մասին կհայտնենք. Պեսկովը` ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի մասին
ՌԴ- Հայաստան–Ադրբեջան գագաթնաժողովը նախապատրաստվում է, դրա անցկացման ամսաթվի և վայրի մասին Կրեմլը կտեղեկացնի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան եռակողմ հանդիպման էր հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Գագաթնաժողովը նախապատրաստվում է։ Ամսաթվի և վայրի մասին կտեղեկացնենք»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ գագաթնաժողովում նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ամբողջ համալիրը։
Sputnik Արմենիա