Իրանի նախագահը ԱՄՆ-ին մեղադրել է տեղեկատվական ահաբեկչության մեջ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցների անարդյունավետության պատճառով սկսել են «տեղեկատվական ահաբեկչություն» օգտագործել։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«ԱՄՆ-ն արդեն հասկացել է, որ պատժամիջոցները չեն գործում։ Ուստի սկսել է այլ մեթոդներ օգտագործել... տեղեկատվական ահաբեկչությունը գլխավոր խնդիրն է», - ասել է Ռայիսին Թեհրանում ընթացող Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների լրատվական գործակալությունների կազմակերպության (OANA) Գլխավոր ասամբլեայում։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն անկարգություններ է կազմակերպել Իրանում, սակայն սխալ հաշվարկ է արել։

Իսլամական Հանրապետության ղեկավարը նաև նշել է, որ արևմտյան աշխարհից դուրս ուժի բազմաթիվ կենտրոններ են հայտնվել, ու բազմաբևեռ աշխարհի կառուցումն անհնար է կանգնեցել:

Sputnik Արմենիա