Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱԳՈՂ ՀԱՐՑԵՐԸ «ԱՆՇՐՋԵԼԻ ՉԵՆ»

Ռուս-հայկական հարաբերություններում ծագող հարցերը «անշրջելի չեն», դրանց լուծմանն են ուղղված տարբեր մակարդակներում հանդիպումների և համաժողովների անցկացումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, ում մուտքը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստան արգելվել է։

Հայաստանում, ինչպես հայտնել է Զատուլինը, օրերս պետք է տեղի ունենա «Լազարևյան ակումբի» նիստը՝ «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով։ Նախօրեին քաղաքական գործիչն իմացել էր, որ իրեն հանրապետությունում անցանկալի անձ են ճանաչել։

Պատասխանելով երկկողմ հարաբերությունների զարգացման մասին հարցին՝ նա ասել է, որ այն, ինչ այսօր կատարվում է ռուս-հայկական հարաբերություններում, «անշրջելի» չի համարում։ Նրա խոսքով՝ շփումների զարգացմանն են ուղղված նաև երկու երկրների ներկայացուցիչների, ինչպես նաև պետությունների ղեկավարների հանդիպումները։

«Ինչպես գիտենք, սպասվում է նախագահ Պուտինի ու Ալիևի հանդիպումը Փաշինյանի հետ։ Մեծ հույս ունեմ, ըստ էության հենց դրա համար էր ենթադրվում Ակումբի անցկացումը, որ նման քննարկումը, դրան ուշադրություն հրավիրելը, կսթափեցնի նրանց, ովքեր այսօր Հայաստանում՝ ոչ միայն կառավարությունը, այլ նաև նրան սատարող ուժերը նկատի ունեմ բլոգերներին, ովքեր Հայաստանում արևմտյան դրամաշնորհներով են կերակրվում, ամերիկյան դեսպանատան հետ կապերով, արևմտյան երկրների դեսպանատներով, բոլորը խելքի կգան և ուղղակի ծանր ու թեթև կանեն՝ ինչը ինչի հետ են նրանք փոխում»,- ասել է Զատուլինը։

News.am