2022-10-27 19:21
Լրատվական գործակալություններ
Մարկ Կամերոնն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Ծիծեռանակաբերդ, ծաղիկներ դրել հուշահամալիրում և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Նա նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան՝ ավելին իմանալու 1,5 միլիոն հայերի կյանք խլած Ցեղասպանության մասին և գրառում արել պատվավոր հյուրերի գրքում։