2022-10-28 08:39
Լրատվական գործակալություններ
Պեսկով․ ՀԱՊԿ հանդիպումը տեղի կունենա Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթաժողովից առաջ
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հանդիպումը կկայանա ՀԱՊԿ գագաթաժողովի նախօրեին և դրա նախապատրաստական աշխատանքների շրջանակում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Այո: Ընդ որում՝ առաջիկա այս գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հարցին, արդյո՞ք հանդիպումն անցկացվում է Երևանի նախաձեռնությամբ, Պեսկովը հիշեցրել է, որ այժմ Հայաստանը ղեկավարում է կազմակերպությունը։
News.am