ԲԱԽՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ

Հոկտեմբերի 27-ին ժամը 21:30-ի սահմաններում Հայաստանի Կոտայքի մարզում բեռնատար գնացքը բախվել է BMW մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով մեկ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:

Բախումը տեղի է ունեցել Քաղսի գյուղի ինքնակարգավորվող գծանցի վրա գնացքի՝ մոտ 30 կմ/ժ արագության պարագայում: Համաձայն լոկոմոտիվային բրիգադի, ավտոմեքենայի վարորդն արձագանքել է լոկոմոտիվի ազդանշանային սուլոցներին իր կողմից արձակած պատասխան ձայնանշաններով, անտեսել է գծանցի մոտ տեղադրված երթևեկության՝ շարժումն արգելող նշանները, մտել է գծանց և կանգ առել անմիջապես երկաթգծի ուղիներում:

Ուղևորը նախքան բախումը հասցրել է դուրս գալ մեքենայից: Լոկոմոտիվային բրիգադն անմիջապես արգելակել է գնացքի ընթացքը, ինչը, սակայն, թույլ չի տվել խուսափել բախումից, քանի որ մինչև ավտոմեքենան ընկած հեռավորությունը կազմել է մոտ 50 մետր: Սակայն գնացքի ցածր արագությունը և հրատապ արգելակումը մեղմել են հարվածի ուժը, ինչը, ըստ էության, փրկել է ավտոմեքենայի վարորդի կյանքը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վարորդներին հորդորում է առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար լինել զգոն երկաթուղային ճանապարհներով երթևեկելիս և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Հորդորում ենք չօգտագործել անօրինական անցումներ և հատել գծերը միայն հատուկ նախատեսված և սարքավորված վայրերում:

ՀԿԵ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժին