2022-10-31 19:56
Լրատվական գործակալություններ
ԶՈՒ ԳՇ պետ․ Ի վերջո, քանի դիրքի կորուստ է ունեցել հայկական կողմը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դիրքային կորուստներ, այո ունեցել ենք և Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի, Կուտականի ուղղությամբ, իսկ քանակական դիրքային եթե համարում ենք ջոկի դիրք, դասակի հենակետ, վաշտի հենակետ, դրանք տարբեր նշանակության կառույցներ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի խպետ Էդվար Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մենք ունեցե՞լ ենք 50 դիրքի կորուստ:
«Հետևաբար, տերմինաբանությամբ ասել՝ կոնկրետ այսքան ենք կորցրել, 50 ենք կորցրել, 60, թե 70, հստակ չեմ կարող պատասխանել, և չեմ կարող մեկնաբանել, թե անձինք, որոնք ներկայացնում ենք համապատասխան թվեր, ինչ նկատի ունեն»,-ասաց նա:
News.am