Թեհրանում ընթանում են Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի բանակցությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թեհրանում՝ Սաադաբադ համալիրում, ընթանում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի բանակցությունները, գրում է Mehr-ը։

 


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ժամանել է Իրան՝ նախագահի Ռայիսիի հրավերով։

Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Պլանավորման և բյուջետային հարցերի կազմակերպության ղեկավար Մասուդ Միր-Քազեմին։

Այնուհետև Ռայիսին պաշտոնապես դիմավորել է Փաշինյանին Թեհրանում Սաադաբադ համալիրում։

Դիմավորման արարողությունից հետո Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի միջև սկսվել են երկկողմ բանակցությունները։

Իրանի և Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունների կարևորագույն թեմաներն են տարբեր քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրների շուրջ մտքերի փոխանակումը։

News.am